Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Այսօր Հայ մամուլի օրն է

725
Երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ., 12:10
Այսօր Հայ մամուլի օրն է

ՀՀ կառավարության 2004թ-ի ապրիլի 22-ի որոշմամբ հոկտեմբերի 16-ը դարձել Է Մամուլի աշխատակիցների օր, որը հետագայում վերանվանվել է Հայ մամուլի օր:

Հայ տպագիր մամուլի պատմությունը սկսվում է 1794 թվականի հոկտեմբերի 16-ից, երբ Մադրասում հիմնադրվում է «Ազդարար» պարբերականը:

Այսօր Հայ մամուլի օրն է
Այսօր Հայ մամուլի օրն է
Այսօր Հայ մամուլի օրն է
Այսօր Հայ մամուլի օրն է

Պարբերականի հիմնադիրը Հարություն Շմավոնյանն է: Այն գործել է մինչև 1796 թվականի մարտ ամիսը՝ հրատարակելով 18 համար: Տպագրվում էին լուրեր, գեղարվեստական ստեղծագործություններ, թարգմանություններ, պատմական աշխատություններ:

Նկարազարդ հանդեսը լույս էր տեսնում ամիսը մեկ անգամ:

«Ազդարար»-ը արտացոլել է հնդկահայ կյանքը, անդրադարձել հայ ժողովրդի լուսավորության, ազգային ինքնագիտակցության, ազատագրության խնդիրներին:

Հարություն Շմավոնյանի հուշարձանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մամուլի շենքի առջև: