Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Նոր նախարարներ են նշանակվել

257
Երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ., 11:10
Նոր նախարարներ են նշանակվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Գեղամ Գևորգյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ Գեղամ Գևորգյանին նշանակել գյուղատնտեսության նախարար»:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Տիգրան Խաչատրյանը նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ Տիգրան Խաչատրյանին նշանակել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար»,-նշված է ՀՀ նախագահի հրամանագրերում: