Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Արթուր Վանեցյանը կոչով դիմեց հանրությանը

398
Երկուշաբթի, 15 հոկտեմբերի, 2018 թ., 22:15
Արթուր Վանեցյանը կոչով դիմեց հանրությանը

Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի՝ Մակեդոնիայի դեմ խաղին ընդառաջ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը կոչով դիմեց հանրությանը։

«Դիմում եմ հայ հանրությանը, ֆուտբոլասերներին և ուզում եմ խնդրել, որ լցվեն համբերությամբ և վստահեն մեզ և առաջիկայում կտեսնեք գործուն քայլեր, որոնք կարճ ժամանակ հետո՝ 4-5 տարուց, արդյունք կբերեն։ Կունենանք արդյունք, որը կերևա։ Դիմում եմ ֆուտբոլասեր հանրությանը։ Շատ զգայուն թեմա է ֆուտբոլը: Մեր ազգը ցանկացած պարտությունը շատ ծանր է տանում, մենք էլ: Երկրպագուներին կոչ եմ անում երկրպագել մեր հավաքականին, աջակցել։ Պետք է դուխ տաք և դուխով երկրպագեք և հավատանք, որ մեր տղաները կկարողանան հավաքվել և արդյունք ցույց տալ»,- Վանեցյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։