Հայ հրաձիգներն Ուկրաինայից վերադառնում են 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալով
![]() Օրերս կայացած հրաձգության Ուկրաինայի բաց առաջնության շրջանակներում, որին մասնակցում էր նաև Հայաստանի պատվիրակությունը, Հովհաննես Մարգարյանը 1998-1999 թթ. ծնված պատանիների մեջ գրավել է 2-րդ տեղը, ապա մինչև 21 տարեկանների պայքարում, 375 միավորով, զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Ուկրաինայում տեղի ունեցած Պոդիլլի գավաթի խաղարկության օդամղիչ ատրճանակ ձևում հայ մարզուհի Էլմիրա Կարապետյանը, խոցելով 570 միավոր, 1-ին հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ, որտեղ, չզիջելով դիրքերը, 237.4 միավորով նվաճել է ոսկե մեդալ: Հիշեցնենք, որ Ուկրաինայի բաց առաջնությունում վազող թիրախ ձևի նորմալ վազքի կանանց պայքարում Լիլիթ Մկրտչյանը, խոցելով 561 միավոր, գրավել էր 2-րդ տեղը, իսկ հոկտեմբերի 12-ին Պոդիլլի գավաթի խաղարկության շրջանակներում վազող թիրախ ձևի խառը վազք կանանց պայքարում խոցելով 373 միավոր գրավել է 3-րդ տեղը: Այսպիսով, հայ հրաձիգներն Ուկրաինայից վերադառնում են 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալով։ |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
