Աշնան գույները մանուկների վրձնով. գունագեղ միջոցառում Կենդանաբանական այգում
![]() Երևանի կենդանաբանական այգում երեխաները ցուցադրել են իրենց նկարչական հմտությունները: Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, Երևանի կենդանաբանական այգում կայացել է «Արևի քաղաքիս սիրված անկյուն» խորագրով կազմակերպված նկարչական դաս-ցուցահանդեսը: Ուրախ ու գունեղ միջոցառմանը մասնակցել են բոլորը՝ այգու մեծ ու փոքր այցելուները, աշխատակիցները, և, իհարկե, ապագա արհեստավարժ նկարիչները՝ Փ. Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի պետական քոլեջից և Հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանից: Վերջիններս ներկայացրել են իրենց այն աշխատանքները, որ նկարել էին հենց այգում՝ տարբեր կենդանիների ազատավանդակների մոտ: Օրն սկսվել է կավճանկարով, իսկ քիչ այն կողմ ստեղծագործում էին ջրաներկով աշխատողները: Այգու տրամադրած ներկանյութերի և նկաչական պարագաների միջոցով յուրաքանչյուրը կարողացավ բացահայտել իր նկարչական ունակությունները՝ արհեստավարժների խորհուրդներով: Ակտիվ էին նաև նկարել ցանկացող ծնողները: ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |

««Մաշան և արջը» մուլտֆիլմն իր բարությամբ գրավել է ամբողջ աշխարհը». Պեսկով
42921.08.2026, 14:34
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳՆ (տեսանյութ)
14719.08.2026, 22:36
5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր
17618.08.2026, 20:12
«Գաջեթների չափից ավելի օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ ուշադրության ու վարքի վրա». ԱՆ
13318.08.2026, 11:18
Երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ
16811.08.2026, 19:48
Ութամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը բարձրացել են Արարատ լեռ
19607.08.2026, 00:00







