«Տեսա՞ք որևէ լուսանկար, որտեղ Հենոն ու Յուրան միասին էին, կամ որևէ դրվագ՝ նրանց ջերմ շփումից». Արքմենիկ Նիկողոսյան
![]() Գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չէի ուզի Արմեն Գյուլբուդաղյանցի պես տաղանդավոր մարզչին այսպիսի անհարմար վիճակում տեսնել: Ու որքան էլ նա պնդի, թե պարտության ամբողջ մեղքը իրենն է, ես, այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս խայտառակության պատճառները ավելի խորն են: Դիցուք, այս օրերին բազմաթիվ լուսանկարներ ու տեսանյութեր տարածվեցին հավաքականի մարզումներից. դուք տեսա՞ք որևէ լուսանկար, որտեղ Հենոն ու Յուրան միասին էին, կամ որևէ դրվագ ֆիքսեցի՞ք նրանց ջերմ շփումից: Դժվար: Սա մանրո՞ւք է: Մանրուք չէ՛: Ու, կներեք ինձ, լավ է, որ պարտվեցինք: Թե չէ, մեր հավաքականի անհաջողությունները լոկ Ռուբեն Հայրապետյանով, Վարդան Մինասյանով կամ Յուրա Մովսիսյանի ներկայությամբ/բացակայությամբ պայմանավորողները դեռ երկար այդ հանգամանքները պիտի նշեին որևէ պատճառ: Ես կարծում եմ, որ հավաքականին թարմացումներ, սուպեր թարմացումներ են պետք: Ֆուտբոլիստներ են պետք, որ երազում են խաղալ հավաքականում, ֆուտբոլիստներ են պետք, որ, կներեք, երազում են միլիոնատեր դառնալ, ու այդ ճանապարհին հավաքականը դիտարկում են որպես շանս: Ի վերջո, Զավեն Բադոյանի, Արտակ Դաշյանի, Վահագն Այվազյանի, Գեղամ Հարությունյանի և ուրիշ ֆուտբոլիստների պես ֆուտբոլիստներ կան մեր տեսադաշտում: Եթե պարտվել, պետք է պարտվել նրանց հետ: Իսկ Արմեն Գյուլբուդաղյանցին պետք չէ քավության նոխազ դարձնել»: |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
