Երևան`   +14 °C
Այսօր`   Երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ.

Ուսեյն Բոլթը դուբլ է ձևակերպել՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլում բացելով իր գոլերի հաշիվը

116
Ուրբաթ, 12 հոկտեմբերի, 2018 թ., 17:00
Ուսեյն Բոլթը դուբլ է ձևակերպել՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլում բացելով իր գոլերի հաշիվը

Oլիմպիական խաղերի ութակի չեմպիոն ճամայկացի արագավազորդ Ուսեյն Բոլթը, ով որպես ֆուտբոլիստ հանդես է գալիս «Սենթրալ Քոսթ Մարիներս» թիմի կազմում, դուբլ է ձևակերպել՝ բացելով իր կարիերայի գոլերի հաշիվը:

«Մակարտուր Սաուտ Վեստ Յունայթեդի» հետ ընկերական խաղում Բոլտը դարձել է դուբլի հեղինակ: Բոլթը գոլերի հեղինակ է դարձել 57-րդ և 68-րդ րոպեներին։ Նրա թիմը հաղթանակ է տոնել 4։0 հաշվով։

Նշենք, որ 31-ամյա մարզիկն ավստրալական ակումբում իր նորամուտն է նշել 1,5 ամիս առաջ։ Նրա համաձայնագիրը դեռ սիրողական է։

Ուսեյն Բոլթը դուբլ է ձևակերպել՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլում բացելով իր գոլերի հաշիվը