Երևան`   +12 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.

Հռոմի պապը հղիության ընդհատումը պատվիրված սպանության հետ է համեմատել

1384
Հինգշաբթի, 11 հոկտեմբերի, 2018 թ., 12:30
Հռոմի պապը հղիության ընդհատումը պատվիրված սպանության հետ է համեմատել

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդես է եկել հղիության ընդհատման դեմ՝ այն համեմատելով պատվիրված սպանության հետ:

«Ճի՞շտ է արդյոք մարդասպան վարձել՝ խնդիրները լուծելու համար: Դուք չեք կարող այդպես վարվել, սխալ է սպանել մարդուն՝ խնդիրները լուծելու համար»,- նրա խոսքն է մեջբերում Reuters-ը:

Նշվում է, որ Հռոմի պապը դիմել է տասնյակ հազարավոր հավատացյալներին, ովքեր հավաքվել են Իտալիայի մայրաքաղաք Հռոմում Սուրբ Պետրոս տաճարի տարածքում: Հռոմի պապի՝ «ճի՞շտ է արդյոք մարդասպան վարձել՝ խնդիրները լուծելու համար» հարցադրմանը տաճարի տարածքում հավաքվածները բացասական են պատասխանել: