Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները մեղադրվում են երկու անձի ծեծելու համար

780
Երեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2018 թ., 15:15
Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները մեղադրվում են երկու անձի ծեծելու համար

Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ՝ «Զենիթ»-ի հարձակվող Ալեքսանդր Կոկորինը և «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Պավել Մամաևը մեղադրվում են երկու անձի ծեծելու համար։

Նախ ֆուտբոլիստները հարձակվել են Ռուսաստանի Առաջին ալիքի հաղորդավարուհի Օլգա Ուշակովայի վարորդի վրա։ 33-ամյա տղամարդը գանգուղեղային վնասվածքներով տեղափոխվել է վերականդանացման բաժանմունք։ Երկու ժամ անց ֆուտբոլիստները Մոսկվայի սրճարաններից մեկում ծեծկռտուք են հրահրել Ռուսաստանի երկաթգծի մեքենաշինության ոլորտի տնօրեն Դենիս Պակի հետ:

Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները մեղադրվում են երկու անձի ծեծելու համար