Հայտնի են Կոպայի մրցանակի հավակնորդների անունները
![]() Հեղինակավոր «France Football» պարբերականը հրապարակել է Կոպայի մրցանակի հավակնորդների անունները: Այսուհետ այն կշնորհի մինչև 21 տարեկան աշխարհի լավագույն ֆուտբոլիստին: Կոպայի մրցանակն անվանակոչվել է ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ, աշխարհի կրկնակի չեմպիոն Ռայմոն Կոպայի պատվին։ Նա առաջին ֆրանսիացի ֆուտբոլիստն էր, որ 1958 թվականին արժանացավ «Ոսկե գնդակ»-ի։ Այս մրցանակի հավակնորդներից լավագույնին ընտրելու են «Ոսկե գնդակ»-ի՝ տարբեր տարիների մրցանակակիրները։ Առաջին Կոպայի մրցանակի հավակնորդները հետևյալ ֆուտբոլիստներն են՝ Հուսեմ Աուար՝ «Լիոն» Թրենթ Ալեքսանդր-Արնոլդ՝ «Լիվերպուլ» Պատրիկ Կուտրոնե՝ «Միլան» Ռիտսու Դոան՝ «Գրոնինգեն» Ջանլուիջի Դոնարումա՝ «Միլան» Ամադու Հայդարա՝ «Ռեդ Բուլ Զալցբուրգ» Ջասթին Կլյուվերտ՝ «Ռոմա» Կիլիան Մբապե՝ ՊՍԺ Քրիստիան Պուլիշիչ՝ «Բորուսիա» Դ․ Ռոդրիգո՝ «Սանթոս» ![]() |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54

