Բուենոս Այրեսում մեկնարկում են պատանեկան օլիմպիական խաղերը
![]() Ժամեր անց Արգենտինայի մայրաքաղաք Բունես Այրեսում կմեկնարկեն երրորդ պատանեկան օլիմպիական ամառային խաղերը: Պատանեկան սպորտի համաշխարհային այդ ստուգատեսում առաջին անգամ ասպարեզներում հանդես կգան հավասար քանակի՝ 1963–ական մարզիկներ և մարզուհիներ: Ընդհանուր հաշվով խաղերում հայտավորված 15-18 տարեկան 206 երկրների 3926 մասնակից՝ 32 մարզաձևերում կվիճարկեն խաղարկվող մեդալները: Մրցումների ընթացքին կհետևեն նաև տարբեր պետությունների 1950 պաշտոնյաներ: Բուենոս Այրեսի մրցումների ծրագրում ընդգրկված է հինգ նոր մարզաձև. բրեք-դանս, կարատե, ժայռամագլցում, ռոլլեր-սպորտ և ակրոբատիկա: Ցուցադրական ելույթներ կունենան սկվոշ և պոլո մարզաձևերի ներկայացուցիչները: Խաղերի ընթացքում կանցկացվեն վարպետության դասեր և բաց հանդիպումներ՝ աշխարհահռչակ չեմպիոնների հետ: Մասնակիցները կքննարկեն բովանդակ թեմաներ, սկսած առողջ ապրելակերպից, վերջացրած մարզական հարուստ կենսագրություն ստեղծելու հարցերից: Պատանի աթլետները իրենց կուռքերի հետ շփվելով կհամոզվեն,որ հաջողության հասնելը հնարավոր է և իրենց ուժերից վեր գործ չէ: Խաղերի անցկացման գաղափարը պատկանում է ՄՕԿ –ի նախկին նախագահ Ժակ Ռոգեին: Միջոցառումը հաջողված է, կայացած, և միայն տարիքային տարբերությունն է բաժանում ժամանակակից օլիմպիական խաղերից: Պատանեկան խաղերի թալիսմանը Պանդի անունով կատվազգիների ներկայացուցիչ յագուարն է: Այդ հովազը Արգենտինայի հյուսիսի ծագում ունի: Միջոցառման կարգախոսն է «Գիտակցիր ու զգա ապագան»։ |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
