Երևան`   +3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի են շախմատային օլիմպիադայի հաղթողները և մրցանակակիրները

322
Ուրբաթ, 05 հոկտեմբերի, 2018 թ., 20:00
Հայտնի են շախմատային օլիմպիադայի հաղթողները և մրցանակակիրները

Բաթումում ավարտվել է շախմատային օլիմպիադան, որին Հայաստանը ներկայացնում են տղամարդկանց և կանանց հավաքականները: Ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց պայքարում չեմպիոն է դարձել Չինաստանի հավաքականը: Այսպիսի ոսկե դուբլ վերջին անգամ գրանցվել էր 1986 թվականին, երբ ԽՍՀՄ հավաքականները նվաճել էին ոսկե մեդալներ երկու մրցաշարում: Բացի ԽՍՀՄ-ից, մինչ այս պահը ուրիշ ոչ մի այլ թիմի նույն տարում չէր հաջողվել ոսկե մեդալ նվաճել: Տղամարդկանց պայքարում արծաթե մեդալները բաժին հասան ԱՄՆ հավաքականին, իսկ բրոնզը՝ Ռուսաստանի ընտրանուն: Նշենք, որ այս երեք թիմերը վաստակել էին 18-ական միավոր: Հայաստանի տղամարդկանց հավաքականը վաստակեց 16 միավոր և գրավեց 8-րդ հորիզոնականը: Նշենք, որ մեր թիմը ուներ լավ հնարավորություն մեդալ նվաճելու, սակայն վճռորոշ դարձավ 10-րդ տուրում ԱՄՆ-ից կրած ցավալի պարտությունը:
Կանանց պայքարում արծաթե մեդալները նվաճեցին Ուկրաինան ներկայացնող շախմատիստուհիները, իսկ Վրաստանի թիմը եզրափակեց լավագույն եռյակը:
Կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականը շատ մոտ էր մեդալ նվաճելուն: Վճռորոշ դարձավ 10-րդ տուրի մրցախաղը Ադրբեջանի դեմ: Մրցախաղում Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Կուրսովան իրենց պարտիաներն ավարտել էին ոչ-ոքի արդյունքով, իսկ ընթացքի մեջ միակ պարտիայում Աննա Սարգսյանը ուներ որոշիչ առավելություն՝ մեկ ֆիգուր ավել, սակայն մեր պատանի շախմատիստուհին չդիմացավ լարվածությանը, կոպտորեն սխալվեց և պարտիան ավարտվեց հաշտությամբ, իսկ արդեն վերջին տուրում մեր թիմը պարտվեց Վրաստանին և գրավեց միայն 6-րդ տեղը: