Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Մխիթարյանը չէր կարող գալ Բաքու». Էմերի

239
Հինգշաբթի, 04 հոկտեմբերի, 2018 թ., 03:35
«Մխիթարյանը չէր կարող գալ Բաքու». Էմերի

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին, Բաքվում կայացած նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում, խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Քարաբախ»-ի դեմ հանդիպմանը հայտացուցակից բացակայությունը։

«Մխիթարյանը չէր կարող գալ այստեղ: Մենք այստեղ ենք, ֆուտբոլիստները հրաշալի տրամադրություն ունեն և պատրաստ են վաղվա խաղին»։

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունների մասին՝ Էմորին նշել է. «Իմ մասնագիտությունը ֆուտբոլն է: Ես հարգում եմ ցանկանացած անձնավորության, ցանկանացած մարդու, ցանկացած մշակույթ: Բայց ես չգիտեմ յուրաքանչյուր երկրում առկա իրավիճակը։ Մխիթարյանը վաղը չի կարող խաղալ։ Հարգում եմ Միկիին և հարգում եմ ձեզ»,- նշել է Էմերին։