Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Շախմատի կանանց հավաքականը երկրորդ սենսացիոն հաղթանակը տոնեց օլիմպիադայում

343
Երկուշաբթի, 01 հոկտեմբերի, 2018 թ., 19:50
Շախմատի կանանց հավաքականը երկրորդ սենսացիոն հաղթանակը տոնեց օլիմպիադայում

Վրաստանի Բաթում քաղաքում շարունակվում է շախմատային 43-րդ օլիմպիադան, որին Հայաստանը ներկայացնում են տղամարդկանց և կանանց հավաքականները։ 7-րդ տուրում կանայք երկրորդ սենսացիոն հաղթանակը տոնեցին՝ ԱՄՆ-ի ընտրանու նկատմամբ՝ 2,5։1,5 հաշվով։ Մեր հավաքականի կազմում հաղթանակ տոնեցին Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Մարիա Կուրսովան պարտություն կրեց։ Նշենք, որ ԱՄՆ-ի հավաքականը 6 տուրերի արդյունքով առաջին հորիզոնականում էր։

Նշենք նաև, որ տղամարդիկ դեռևս խաղում են Բելառուսի ընտրանու հետ։