Սուրճն օգտակա՞ր է, թե՞ վնասակար. այսօր Սուրճի համաշխարհային օրն է
«Թե՞յ, թե՞ սուրճ. թերևս՝ սուրճ». այս արտահայտությունը գրեթե ամեն օր ենք լսում: Սովորույթ կամ կախվածություն, առանց որի, շատերն իրենց օրը չեն պատկերացնում: Կա կարծիք, թե աշխարհում ամենաշատ վաճառվող ապրանքների մեջ սուրճը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ նավթից հետո: Սիրելի ըմպելիքի օգտակար կողմերը Սուրճը, որի բաղադրության մեջ մտնում են կոֆեին, շաքարներ, սպիտակուց և հանքային աղեր լավացնում է ուղեղի աշխատանքը, արագացնում նյութափոխանակությունը, առույգացնում է և թարմացնում: Սուրճի բույրը բավական է անքուն գիշերից հետո թարմանալու և սթրեսից խուսափելու համար: Այս եզրակացության գիտնականները եկել են քնից զրկված առնետների վրա փորձելով և հասկացել, որ նրանց վրա անմիջապես դրական ազդեցություն է թողնում: Սուրճն օգնում է նվազեցնել լյարդի վրա ալկոհոլի ազդեցությունը Շատ գիտնականներ պնդում են նաև, որ այն լավ է ազդում տեսողության վրա, արագացնում է սրտի ռիթմն ու կծկումները: Օգտակար է, եթե չես չարաշահում Օրական 4 և ավելի բաժակ սուրճ խմելու դեպքում հնարավոր է, որ առաջանան սրտխառնոց, ձեռքերի դող: Սուրճ օգտագործել խորհուրդ չի տրվում քնի հետ խնդիր ունեցող մարդկանց. չափից շատ օգտագործումը կարող է անքնության պատճառ դառնալ: Շատ օգտագործումը վնասակար է նաև սրտի համար, այդ պատճառով սրտանոթային հիվանդություններ և ճնշման տատանումներ ունեցողներին ևս խորհուրդ չի տրվում օգտագործել։ Օրական 4-ից մինչև 15 կամ 60 բաժակ Ֆրանսիացի գրող Օնորե դը Բալզակը օրական մինչև 60 բաժակ սուրճ էր օգտագործում: Հայաստանում էլ կան մարդիկ, ովքեր իսկապես շատ են օգտագործում սուրճ և կարծում են, որ առանց դրա կյանք չունեն: Երևանաբնակ Սուսաննա Մարգարյանը 60 տարեկան է, օրական 15 բաժակ սուրճ է խմում: «Եթե այդքան չեմ խմում՝ գլուխս սկսում է ցավել, շշմում եմ, իսկ շատ խմելուց հակառակը՝ ինձ լավ եմ զգում»,- վստահեցնում է նա: |
Կորոնավիրուսի ժամանակ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է ավելի քան 263 միլիոն դրամ
128Երեկ, 19:18Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
13219.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
34118.04.2024, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
37418.04.2024, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
58917.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
64317.04.2024, 09:06