Տիգրան Հարությունյանը` Նեժմետդինովի հուշամրցաշարի արծաթե մեդալակիր
713
Ուրբաթ, 28 սեպտեմբերի, 2018 թ., 18:30
![]() Ռուսաստանի Կազան քաղաքում ավարտվեց Նեժմետդինովի հուշամրցաշարը, որին մասնակցում էին 7 երկրների 108 շախմատիստներ: Մասնակիցների թվում էին 19 գրոսմայստեր: Հայաստանը ներկայացնող միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և մրցաշարի ֆավորիտ 2703 գործակից ունեցող Վլադիսլավ Արտեմևի հետ կիսեց 1-2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Հարությունյանը դարձավ 2-րդը: Հարությունյանը նաև 21 կետով բարելավեց իր գործակիցը, իսկ մրցաշարում ցույց 2677 գործակից ունեցող մասնակցի խաղ: Նման բարձր արդյունքը բավարար կլիներ լրացնելու գրոսմայստերի նորմա, սակայն մրցաշարում Հարությունյանի մրցակիցներն էին միայն Ռուսաստանը ներկայացնող շախմատիստներ, այդ իսկ պատճառով Հարությունյանին նորմա չշնորհվեց: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
