Արամ Սարգսյանը բաց թողեց իր «շանսը»
![]() ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո այդ պաշտոնում շրջանառվում էր Վազգեն Սարգսյանի եղբայր, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի անունը: Վերջինը դեմ չէր այդ առաջարկին, ավելին, երբ հուլիսին վարչությունն առաջադրեց նրա թեկնածությունը, Սարգսյանը հայտարարեց, որ իրավունք չունի չհամաձայնելու և առաջարկեց համագումարը հրավիրել սեպտեմբերին: Ասում են՝ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավից առաջ և ընթացքում, իրավիճակը փոխվեց. Արամ Սարգսյանը սկսեց սուր ելույթներ ունենալ ՀՀ վարչապետի հասցեին: Ըստ լուրերի՝ դա էր պատճառը, որ ազատամարտիկները նախօրեին հավաքվեցին ու հայտարարեցին, որ Սասուն Միքայելյանին են տեսնում այդ պաշտոնին: «Քանի որ մտածում էին Արամը Նիկոլի հետ ա, Արամին առաջադրեցին, երեկ իմացանք, որ Սասունին են առաջադրել»,- թեմայի վերաբերյալ իր տեսակետն է հայտնել «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: |
«Արձանագրում՝ Ծառուկյանի, կլասիկ ՕԵԿ-ի և «հպարտների» մասին». Նարեկ Սամսոնյան
1512:40«Ընդդիմադիր խոսքը կարող է վերածվել ձեռ առնելու, մուննաթի, որոշ դեպքերում՝ սպառնալիքի». Էդմոն Մարուքյան
1312:30Վարդանաշենում, ընդդեմ վերընտրված ՀՀԿ-ական գյուղապետի, բողոքի ակցիա է սկսվել
1912:20«Կիսանախագահական համակարգը ռեգրես է». Արման Բաբաջանյան
1912:15«Հայաստանը մտադիր է Ռուսաստանից 12 Սու-30ՍՄ կործանիչ գնել». Դավիթ Տոնոյան
3512:05«Ես հավատում եմ Պուտինին». Թրամփ
5211:50