«Գանձասար-Կապան»-ի ֆուտբոլիստն ակումբի ֆինանսական տնօրենին մեղադրում է սեռական բնույթի գործողությունների սպառնալիքի համար
Սեպտեմբերի 19-ին «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի ֆինանսական տնօրեն Գառնիկ Աղաբաբյանն իր մոտ է հրավիրել թիմի ֆուտբոլիստ Ալեքսանդր Սվերչինսկիին և, ըստ ոստիկանության ստացած օպերատիվ տվյալների, հոգեբանական ճնշում է գործադրել ֆուտբոլիստի նկատմամբ, հայհոյել և սպառնացել սեռական բնույթի գործողություններ կատարել։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ Ալեքսանդր Սվերչինսկին Բելառուսի Հանրապետության քաղաքացի է, 27 տարեկան, ով «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի խաղացող է։ Վերջինը ոստիկաններին հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել Աշտարակ քաղաքի մարզադաշտում։ Եվ իր ու Գառնիկ Աղաբաբյանի միջև պայմանագրի խզման հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Աղաբաբյանն սպառնացել է կոտրել իր քիթը և սեռական բնույթի գործողություններ կատարել իր նկատմամբ։ Նա անգամ ցանկացել է հարվածել իրեն։ Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է հաղորդման իսկությունը։ |
Երևանում անցկացվող իսպանական եզրափակչում «Պալման» հաղթեց «Բարսելոնային»
105Երեկ, 23:30Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը
15529.04.2024, 13:36Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
16129.04.2024, 00:24Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)
17928.04.2024, 21:18Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
17924.04.2024, 23:54Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
14021.04.2024, 16:06