«ՀԱՊԿ-ի կանոնադրության համապատասխան դրույթների կիրառումը կլինի այն ժամանակ, երբ մենք պնդենք դա». Զոհրաբ Մնացականյան
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Իրականում» հաղորդման ժամանակ անդրադարձել է սահմանային լարվածությանը: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում նկատվող սրացումներին պետք է միջամտեր ՀԱՊԿ-ը՝ որպես տարածաշրջանում անվտանգությունը երաշխավորող և ապահովող կառույց, Զոհրաբ Մնացականյանն ասել է. «Այն, ինչ կատարվում և առնչվում է լարվածության աճին, դատապարտելի է և անընդունելի: Մենք խոսում ենք մեր կառուցողական ներգրավվածության՝ բացառապես խաղաղության ճանապարհով հարցը լուծելու մեր դիրքորոշման մասին: Բնականաբար, չեմ ցանկանում, որպեսզի դա ընդունվի որպես մեր կողմից վճռականության պակաս. նման բան չի եղել և երբեք չի լինելու: Քանի որ և՛ Հայաստանը, և՛ Արցախը պատրաստ են իրենց պաշտպանելու և այդ գործառույթը մշտապես ինքնուրույն կատարում են: Այդ կարողությունը կա: Միևնույն ժամանակ մենք հանդիսանում ենք ՀԱՊԿ-ի անդամ: Կա կանոնադրական պարտավորություն՝ միմյանց աջակցելու պաշտպանության ոլորտում: Մենք մեր գործառույթը կատարում ենք այնքանով, որ ՀԱՊԿ անդամ-պետությունները տեղեկացված են և գիտեն տեղի ունեցող բոլոր զարգացումների մասին: Կանոնադրության համապատասխան դրույթների կիրառումը կլինի այն ժամանակ, երբ մենք պնդենք դա, երբ համապատասխան իրավիճակը կգնահատվի այնպես, որ այդ դրույթը պետք է կիրառել»: |
«Շոուն իշխանությունը կշարունակի դատարանում»․ Տիգրան Աբրահամյան
4518:00Վրաստանը կտրուկ պատասխանել է Ֆրանսիային
7217:24«Եթե Բագրատ Սրբազանը «գործակալ» է, ապա ազգովի սատանիստ ենք»․ Արտակ Բեգլարյան
4717:06«Այդպես էլ չպատասխանեց ամենակարևոր հարցին». Վարդան Հարությունյան
4816:54«Պարեկներին ուղարկել էին խախտում արձանագրելու»․ Գառնիկ Դանիելյան
4916:48«Նման վիճակ Հայաստանը երբևէ չի ունեցել». Հովհաննես Ավետիսյան
5116:36