Երևան`   +7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի են օլիմպիադային մեկնող հայ շախմատիստների անունները

509
Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2018 թ., 14:45
Հայտնի են օլիմպիադային մեկնող հայ շախմատիստների անունները

Սեպտեմբերի 23-ին Բաթումիում մեկնարկում է շախմատային 43-րդ օլիմպիադան։ Հայտնի են դարձել ստուգատեսին մեկնող Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականների կազմերը։

Տղամարդիկ՝ Լևոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Հրանտ Մելքումյան, Ռոբերտ Հովհաննիսյան:

Կանայք՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Աննա Սարգսյան, Մարիա Կուրսովա։
Պահեստայիններն են Սիրանուշ Ղուկասյանը և Հայկ Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ տղամարդկանց Հայաստանի հավաքականն օլիմպիադայի եռակի հաղթող է։