Հայ ակրոբատները ոսկե և բրոնզե մեդալներով են վերադարձել Զոլոտովի գավաթի խաղարկությունից
491
Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2018 թ., 13:20
![]() Սեպտեմբերի 12-ից 16-ը Ռուսաստանի Վելիկի Նովգորոդ քաղաքում կայացել է սպորտային ակրոբատիկայի Զոլոտովի գավաթի խաղարկությունը։ Մրցաշարին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը, որի մրցակիցներն էին Ռուսաստանի երկու, Մոլդովայի, Ղազախստանի, Ադրբեջանի, Իսրայելի, Գերմանիայի, Ուզբեկստանի թիմերը՝ ընդհանուր առմամբ 130 մարզիկ: Մրցաշարին հաջող է հանդես եկել Երևանի Շենգավիթի ակրոբատիկայի և գեղարվեստական մարմնամարզության մարզադպրոցի սաները: Խառը զույգերի՝ 11-16 տարիքային խմբում 3-րդ տեղն են գրավել Արինա Հարությունյան - Վահան Բունիաթյան զույգը, իսկ 13-19 տարեկան տղաների քառյակի մրցապայքարում առաջին տեղն է գրավել Միքայել Շառոյան, Սամվել Նիկողոսյան, Վալտեր Գևորգյան և Գոռ Ստեփանյան քառյակը։ ![]() ![]() |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54


