ՌԴ ՊՆ-ն Իլ-20-ի խոցման համար մեղադրել է Իսրայելին
1615
Երեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2018 թ., 13:20
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իսրայելցի իր գործընկեր Ավիգդոր Լիբերմանի հետ քննարկել է ռուսական Իլ-20 ինքնաթիռի խոցման հետ կապված միջադեպը, որի հետևանքով 15 ռուս զինծառայող է զոհվել, հաղորդում է RT-ն: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերն Իսրայելի հրթիռակոծությանը պատասխանելու փորձի ժամանակ խոցել են ռուսական Իլ-20 ինքնաթիռը: «Իսրայելի ռազմաօդային ուժերի անպատասխանատու գործողությունների հետևանքով 15 ռուս զինծառայող է զոհվել»,- ասվում է ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: Շոյգուն հայտարարել է, որ ռուսական ինքնաիթիռ խոցման և անձնակազմի մահվան համար մեղավոր է իսրայելական կողմը: Լիբերմանի հետ զրույցում նա նաև ասել է, որ ՌԴ ՊՆ-ն «իրավունք է վերապահում պատասխան քայլեր ձեռնարկել»: |
««Իձի վ ժոպու»-ով եք խոսում, ապա մտահոգվում ատելության խոսքից»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
2312:30Կոնգրեսականները կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել արցախցիներին և օգնել ՀՀ-ին՝ պաշտպանվելու Ադրբեջանի ագրեսիայից
6011:54Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5011:00«Երբ կիրանցեցիներին անվանեց «սիրելի քույրեր և եղբայրներ», հասկացա, որ վատ բան է սպասվում»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)
4910:54ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5710:00«Բայդենի թուլությունն աշխարհը մոտեցրել է միջուկային պատերազմի շեմին»․ Թրամփ
14809:36