Ստեփանակերտում թեթև աթլետիկայի միջազգային մրցաշար է անցկացվել
Սեպտեմբերի 16-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի է ունեցել հեռացատկի հայազգի լեգենդար ռեկորդակիրներ Իգոր Տեր-Հովհաննիսյանի և Ռոբերտ Էմիյանի անվան գավաթի մրցաշարի եզրափակիչ փուլը: Մրցաշարին ներկա գտնվելու համար Արցախ էին ժամանել հեռացատկի Եվրոպայի ութակի և աշխարհի կրկնակի ռեկորդակիր Իգոր Տեր-Հովհաննիսյանը և հեռացատկի Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու ռեկորդակիր (8 մետր 86 սմ), ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմիյանը: Մրցաշարին մասնակցել են մարզիկներ Արցախից, Հայաստանից, Ռուսաստանից, Բուլղարիայից և ԱՄՆ-ից, այդ թվում նաև միջազգային կարգի սպորտի վարպետ, աշխարհի ամենաարագավազ հայ մարզիկ Ալեքսանդր Դոնիկյանը (ԱՄՆ): Մրցաշարի մասնակիցներին ողջունել և երկրի մարզական կյանքում այն կարևոր իրադարձություն է որակել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը: «Մրցաշարը խորհրդանշական է, քանի որ կրում է սպորտի լեգենդար երկու հայ մարզիկների անունները: Նրանց փայլուն հաղթանակները տարբեր միջազգային հարթակներում, սահմանված ռեկորդները շոշափելի ազդեցություն են ունեցել թեթև ատլետիկայի զարգացման գործում՝ մեծ համբավ և պատիվ բերելով հայրենիքին: Նրանց ներկայությունն այսօր առանձնահատուկ իմաստ է հաղորդում անցկացվող մրցաշարին: Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել՝ պատմական հայրենիքի այս հատվածի նկատմամբ ունեցած վերաբերմունքի և աջակցության համար»,- նշել է Արցախի նախագահը: Առաջին անգամ Արցախում գտնվող լեգենդար հեռացատկորդ Իգոր Տեր-Հովհաննիսյանն էլ ասել է, որ սա դեռ միայն սկիզբն է. հաջորդ տարի դարձյալ կայցելի Արցախ՝ նման մրցաշարերի կազմակերպմանն աջակցելու համար: |
Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը
13829.04.2024, 13:36Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
15129.04.2024, 00:24Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)
17028.04.2024, 21:18Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
17524.04.2024, 23:54Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
13521.04.2024, 16:06Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող
17220.04.2024, 20:54