Այրվել է մոտ 500 հա խոտածածկույթ, մոտ 70 էլեկտրական սյուն, 3000 հակ անասնակեր
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Արևիս-Թասիկ-Հացավան ավտոճանապարհին հարակից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ այրվում է մոտ 500 հա խոտածածկույթ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:04-ին: Այրվել են մոտ 500 հա խոտածածկույթ, մոտ 70 էլեկտրական սյուն, Հացավան գյուղի վերջնամասում գտնվող անասնագոմի տանիքի կառուցատարրերը՝ 500 քմ և ներսում՝ 3000 հակ անասնակեր։ Դեպքի վայրում է գտնվել ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը: Ժամը 01:11-ից սահմանվել է հերթապահություն (մեկ մարտական հաշվարկ)։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Արևիս, Թանահատ, Թասիկ, Հացավան և Սալվարդ գյուղերի բնակիչներ, Սիսիանի համայնքապետարանի աշխատակիցներ, թիվ N զորամասի 20 զինծառայող, Գորիսի համայնքապետարանի 2 ջրատար ավտոմեքենա։ Առկա են ծխացող օջախներ. կտրվի լրացուցիչ տեղեկություն: |
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ուղևոր է մահացել
127Երեկ, 22:18Դպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է
128Երեկ, 21:54Լոնդոնում տղամարդը սամուրայական թրով հարձակվել է անցորդների վրա․ երեխա է զոհվել (տեսանյութ)
327Երեկ, 20:3016 տարեկան տղան նետվել է Կիևյան կամրջից. նրան ողջ են հայտնաբերել
108Երեկ, 13:18Կոլումբիայում ուղղաթիռ է կործանվել․ կան զոհեր
355Երեկ, 09:48Օդեսայի ուղղությամբ ռուսական հրթիռային հարվածի հետևանքով 5 մարդ է զոհվել
199Երեկ, 09:30