Երևան`   +3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի են պատանեկան օլիմպիական խաղերին մեկնող հայ մարզիկների անունները

404
Հինգշաբթի, 06 սեպտեմբերի, 2018 թ., 20:30
Հայտնի են պատանեկան օլիմպիական խաղերին մեկնող հայ մարզիկների անունները

Հոկտեմբերի 6-ից 18-ն Արգենտինայի մայրաքաղաք Բունես Այրեսում տեղի կունենան երրորդ պատանեկան օլիմպիական ամառային խաղերը: Բուենոս Այրեսում Հայաստանը կներկայացնեն յոթ մարզաձևերի պատվիրակներ: Ծանրամարտում իրենց ուժերը կչափեն Կարեն Մարգարյանը / 77կգ / և Լիանա Գյուրջյանը / +63կգ /, հունահռոմեական ոճի ըմբշամարտում՝ Սահակ Հովհաննիսյանը / 60 կգ /, հրաձգությունում՝ Հայկ Բաբայանը /ատրճանակ /, թաեքվոնդոյի մրցումներում՝ Անդրանիկ Խաչատրյանը / 73կգ /, լողում՝ Արթուր Բարսեղյանը / ազատ ոճ 50մ,100մ և բատերֆլայ 50մ/, գեղարվեստական մարմնամարզությունում՝ Յուլիա Վոդոպյանովան և ձյուդոյում՝ Յուրի Իսրայելյանը /55կգ /: