Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Շատ կարևոր է, որ բոլոր խաղերը հաղթենք». Վարդան Մինասյան

382
Չորեքշաբթի, 05 սեպտեմբերի, 2018 թ., 17:50
«Շատ կարևոր է, որ բոլոր խաղերը հաղթենք». Վարդան Մինասյան

Սեպտեմբերի 6-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Ազգերի լիգայի խմբային փուլի Հայաստան - Լիխտենշտեյն հանդիպմանն ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոսեց խաղից իր ակնկալիքների մասին․ «Հոգեբանորեն լավ են զգում տղաները: Հուսով եմ՝ այս ամենը կտեղափոխվի խաղադաշտ: Որոշ ֆուտբոլիստներ մեզ չկարողացան միանալ, հուսամ՝ մյուս խաղին կմիանան: Խաղից առաջ մրցակցի մասին չեմ ցանկանում խոսել: Մենք ունենալու ենք 6 փոքր եզրափակիչ: Շատ կարևոր է, որ բոլոր խաղերը հաղթենք»,- Մինասյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։