«Կասկադյորական» խոշոր ավտովթար Երևանում. բժիշկները պայքարում են 32-ամյա վարորդի կյանքի համար
473
Երեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2018 թ., 11:25
Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում Գայի պողոտայի և Գյուլիքեխվյան փողոցի խաչմերուկում՝ CPS բենզալցակայանի հարևանությամբ, Երևանի բնակիչ՝ 32-ամյա Կարեն Շահգելդյանը իր վարած BMW մակնիշի 01 NN 033 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե հատվածին և գլխիվայր շրջվելով՝ հայտվել ճանապարհի մեջտեղում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Կայքի տեղեկացմամբ, վիրավորին առաջինը օգնություն են ցուցաբերել CPS բենզալցակայանի աշխատակիցները: Վիրավորը գտնվում է ծանր վիճակում։ |
Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ (լուսանկար)
119Երեկ, 18:24Գյումրիում հրդեհից հետո հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների մարմինները
114Երեկ, 10:30Աշտարակում փոսի մեջ դի է հայտնաբերվել
106Երեկ, 10:18Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ տներ ու փողոցներ են հեղեղվել
104Երեկ, 10:06Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա զոհ
138Երեկ, 00:06Թունավոր ծուխ Բեռլինում՝ գործարանում բռնկված հրդեհից հետո (լուսանկար, տեսանյութ)
30603.05.2024, 16:24