Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Պիկեին սպառնում է 6 ամսվա ազատազրկում

258
Շաբաթ, 01 սեպտեմբերի, 2018 թ., 14:45
Պիկեին սպառնում է 6 ամսվա ազատազրկում

Իսպանիայի ազգային հավաքանի և կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն կարող ազատազրկվել 6 ամսով։ Ոստիկանները կանգնեցրել են նրա ավտոմեքենան, որը նա վարում էր ոչ սթափ վիճակում։ Միջադեպը տեղի է ունեցել Բարսելոնայի Էշամպլե շրջանի մոտ։ Պիկեն ղեկին է եղել, չնայած որ սպառել էր իր վարորդական իրավունքի միավորները։ Նշենք, որ Իսպանիայում վարորդական իրավունքին տրվում է 12 միավոր, որոնք հանվում են տարատեսակ խախտումների համար։ Երբ միավորներն սպառվում են, վարորդը զրկվում է ավտոմեքենա վարելու իրավունքից։ Եթե ֆուտբոլիստի մեղքն ապացուցվի, նրան սպառնում է 6 ամսվա ազատազրկում և 6 հազար եվրո տուգանք։