Երևանում 28-ամյա կնոջ են սպանել
Այսօր՝ օգոստոսի 30-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Արարատյան 77 տանը կնոջ դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ո ստիկաններն ու քննիչները նշված տանը, որը 3 հարկանի է, առաջին հարկում հայտնաբերել են կնոջ դի՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածների հետքերով։ Հանցագործությունը բացահայտելու համար քննչական բաժնի պետ Ս. Մաթևոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը 28-ամյա Մարինե Դանիելյանն էր և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները իրենց տեսադաշտում ունեն կասկածյալ, ում ինքնությունը նախաքննության շահերից ելնելով՝ չի հրապարակվում։ |
«Միկա Բադալյանը, մի խումբ տղամարդկանց հետ, հարձակվել է Ժիրայր Ոսկանյանի վրա». Գոհար Հայրապետյան
3708:48Փլուզում՝ Սիմեոն Երևանցու փողոցում (լուսանկար)
121Երեկ, 17:18Հրթիռակոծության հետևանքները՝ Խարկովում (լուսանկար)
244Երեկ, 12:18Արարատում հայրը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմինը
104Երեկ, 10:48Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ (լուսանկար)
15504.05.2024, 18:24Գյումրիում հրդեհից հետո հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների մարմինները
12604.05.2024, 10:30