«Բոլոր մրցակիցներն էլ ուժեղ են այնքան ժամանակ, քանի դեռ ռինգում քո ձեռքը չեն բարձրացրել». Արամ Ավագյան
![]() Հայ պրոֆեիսոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը, մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ, շարունակում է նախապատրաստվել սեպտեմբերի 21-ին կայանալիք WBC International Silver գոտու պաշտպանության մենամարտին: «Մարզավիճակս այս պահին կգնահատեմ 70%: Մարզումներն ընթանում են ըստ ծրագրի: Մարզումային մի քանի փուլ անցել եմ, իսկ հիմա հիմնական շեշտը դրված է մասնագիտական աշխատանքի վրա: Գիտեմ, թե ինչ պետք է անեմ ռինգում»,- նշել է Արամը՝ պրոմոութերական ընկերության մամուլի ծառայության հետ զրույցում: Խոսելով մրցակցի՝ ռուս բռնցքամարտիկ Եվգենի Սմիրնովի մասին՝ Ավագյանը նշել է. «Բոլոր մրցակիցներն էլ ուժեղ են այնքան ժամանակ, քանի դեռ ռինգում քո ձեռքը չեն բարձրացրել: Սմիրնովը ունիվերսալ բռնցքամարտիկ է. տիրապետում է և՛ խաղակցական, և՛ հարձակվողական ոճերին: Չնայած երիտասարդ տարիքին, բավականին փորձառու է պրոֆեսիոնալ ռինգում: Անցկացրել է 14 մենամարտ, որոնցից 13-ում հաղթել է: Ունի 1 ոչ-ոքի: Պետք է ուշադիր մենամարտել, լինել սառնասիրտ, առանց որևէ ավելորդությունների և անել այն, ինչ կասի մարզիչը»։ |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
