Երևան`   +15 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.

Քասախ գյուղի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

373
Չորեքշաբթի, 29 օգոստոսի, 2018 թ., 10:50
Քասախ գյուղի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Օգոստոսի 28-ին՝ ժամը 21:17-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Նժդեհի փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի անկողնում հայտնաբերվել է մոտ 70 տարեկան տղամարդու դի: