Ողբերգական դեպք Գեղարքունիքում. Մարտունու դպրոցներից մեկի տնօրենի կախված դին են հայտնաբերել
Գեղարքունիքի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Այսօր՝ օգոստոսի 26-ին ժամը 19:00-ի սահմաններում ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Պռոշյան 6-րդ շենքի 29 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից: Տեղեկությունը փոխանցվել է նաև ԱԻՆ փրկարար ծառայության Մարտունու թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատ: Մինչ փրկարարների ժամանելը ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արման Մելքոնյանի գլխավորությամբ, բացել են նշված բնակարանի դուռը, որտեղ ննջասենյակից դեպի լոգարան տանող հատվածում հայտնաբերել են տանտիրոջ՝ 38-ամյա Նաիրի Մովսեսյանի՝ երկաթե խողովակից կախված դին: Աղբյուրի տեղեկություններով՝ ահազանգողը եղել է Ն. Մովսեսյանի կինը: Նաիրի Մովսեսյանն աշխատում էր Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցում՝ որպես տնօրեն, խնամքին ուներ 2 անչափահաս երեխա՝ տղա և աղջիկ: Փաստի առիթով Մարտունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: |
Անօդաչուներով հարձակում՝ Բելգորոդի վրա․ կան զոհեր և վիրավորներ
549Երեկ, 11:06«Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել». Գոհար Վարդանյան
413Երեկ, 10:36«Միկա Բադալյանը, մի խումբ տղամարդկանց հետ, հարձակվել է Ժիրայր Ոսկանյանի վրա». Գոհար Հայրապետյան
414Երեկ, 08:48Փլուզում՝ Սիմեոն Երևանցու փողոցում (լուսանկար)
45305.05.2024, 17:18Հրթիռակոծության հետևանքները՝ Խարկովում (լուսանկար)
34905.05.2024, 12:18Արարատում հայրը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմինը
10805.05.2024, 10:48