ՃՏՊ Այգավան գյուղի մոտ. կա զոհ և վիրավորներ
Օգոստոսի 26-ին՝ ժամը 15:19-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վեդի-Այգավան ավտոճանապարհին՝ Այգավան գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ և 1 զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 40-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Մ. Մ., ծնված 1958 թ.) շրջվել է ճամփեզրին: ՃՏՊ-ի հետևանքով ուղևորը՝ Ա. Մ.-ն (ծնված 1988 թ.), տեղում մահացել է, իսկ վարորդը և ուղևորները՝ Ն. Ա.-ն (ծնված 2010 թ.), Ա. Ղ.-ն (ծնված 1955 թ.) ստացել են մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել Վեդու ԲԿ: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա: |
Հայտնի է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի ճշգրիտ վայրը (լուսանկար)
183Երեկ, 18:48Հրապարակվել են առաջին կադրերն Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողական աշխատանքներից (տեսանյութ)
105Երեկ, 18:24Իրանի նախագահի ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
319Երեկ, 18:18Թալինի հիվանդանոցում 29-ամյա կին է մահացել. հարազատները մեղադրում են բժիշկներին
107Երեկ, 16:24Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ աշակերտների ու ցուցարարների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել
124Երեկ, 13:00Կրակոցներ՝ Հրազդանում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է
17918.05.2024, 21:06