Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը՝ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն

544
Շաբաթ, 25 օգոստոսի, 2018 թ., 01:15
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը՝ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն

Շվեյցարիայի Էյգլ քաղաքում ընթացող հեծանվահրապարակի Եվրոպայի երիտասարդական առաջնության շրջանակներում հայ հեծանվորդ Էդգար Ստեփանյանն այսօր 40 կմ խմբակային վազք մրցաձևում հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Էդգարը վաստակել է 98 միավոր։ Երկրորդ հորիզոնականում է Իտալիան ներկայացնող Մաթեո Դոնեգոն՝ 92 միավոր արդյունքով, երրորդ հորիզոնականում է Բելգիան ներկայացնող Բրայան Բուշերը՝ վաստակած 89 միավորով։