Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Շումախերն արտասվում է՝ տեսնելով բնությունը

362
Ուրբաթ, 24 օգոստոսի, 2018 թ., 19:50
Շումախերն արտասվում է՝ տեսնելով բնությունը

Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն Միխայիլ Շումախերի մտերիմները խոսել են նրա առողջական վիճակի մասին։ Մտերիմներից մեկը նշել է, որ մարզիկը կարողանում է արտասվել։

«Երբ մենք նստեցնում ենք նրան հաշմանդամային սայլակի վրա և ցույց ենք տալիս բնությունը՝ գեղեցիկ տեսարան լճով և սարերով, նա երբեմն արտասվում է»,- նշել է մտերիմը, ում անունը գաղտնի է պահվում։

Հիշեցնենք, որ 2013-ի դեկտեմբերին Շումախերը լուրջ վնասվածք է ստացել ֆրանսիական Մերիբելում։