Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Արթուր Գևորգյանը կառաջադրվի ԱԻԲԱ-ի գործադիր մարմնի կազմի ընտրություններին

386
Ուրբաթ, 24 օգոստոսի, 2018 թ., 18:00
Արթուր Գևորգյանը կառաջադրվի ԱԻԲԱ-ի գործադիր մարմնի կազմի ընտրություններին

ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան այսօր հաստատեց
Գաֆուր Ահմեդովիչ Ռախիմովի թեկնածությունը ԱԻԲԱ-ի ղեկավարի պաշտոնում, իսկ նախագահի տեղակալի պաշտոնում՝ Ֆրանկո Ֆալչինելլիի թեկնածությունը։ Այս մասին հայտնում է ՀԲՖ-ի մամուլի քարտուղարությունը։ Բացի այդ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը կառաջադրվի ԱԻԲԱ-ի գործադիր մարմնի կազմի ընտրություններին։ Ընտրությունները տեղի կունենան սույն թվականի նոյեմբերի 2-ին՝ Մոսկվայում: