Փոխտնօրեն Մուրադ Մուրադյանը պարզաբանում է «Հասմիկ» մանկական ճամբարում արված լուսանկարները
![]() «Հասմիկ» մանկական ճամբարում արված լուսանկարների մասով այսօրվա ասուլիսի ժամանակ պարզաբանումներ է ներկայացրել փոխտնօրեն Մուրադ Մուրադյանը։ «Ճամբարում ամեն տարվա ավարտին միջոցառումներ ենք կազմակերպվում, որից առաջ, նախապես հաշվի առնելով երեխաների ցանկություններն ու հետաքրքրությունները, բեմադրվում են տարբեր ներկայացումներ։ Համացանցում տարածված լուսանկարները միջոցառման միայն մի հատվածից են, իսկ միջոցառումն ամբողջովին տեսնելու դեպքում նման արձագանք չէր լինի։ Ճամբարում իրականացվող միջոցառումների մասին տեղյակ են լինում երեխաների ծնողները և ամեն բան, նախապես, համաձայնեցվում է նրանց հետ։ Երեխաները միջոցառման ընթացքում զգեստափոխվել են, քանի որ տղաները հումորային դրսևորմամբ քննադատում էին աղջիկների հագուկապը, իսկ աղջիկները՝ տղաներինը»։ Հիշեցնենք՝ թեմային երեկ անդրադարձել էր նաև ԿԳ նախարարը: Ավելի վաղ լրագրող Լուսինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել «Հասմիկ» մանկական ճամբարից, որոնք քննարկումների լայն թեմա էին դարձել համացանցում. «Գիտե՞ն արդյոք ծնողները, որ այսպիսի «բարոյական» կերպարներ են դաստիարակում իրենց երեխաներին»,- գրել էր նա: |

««Մաշան և արջը» մուլտֆիլմն իր բարությամբ գրավել է ամբողջ աշխարհը». Պեսկով
42921.08.2026, 14:34
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳՆ (տեսանյութ)
14719.08.2026, 22:36
5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր
17618.08.2026, 20:12
«Գաջեթների չափից ավելի օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ ուշադրության ու վարքի վրա». ԱՆ
13318.08.2026, 11:18
Երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ
16811.08.2026, 19:48
Ութամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը բարձրացել են Արարատ լեռ
19607.08.2026, 00:00
