Երևան`   +7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

ՀՖՖ-ն տուգանել է «Փյունիկ»-ին

548
Հինգշաբթի, 23 օգոստոսի, 2018 թ., 15:55
ՀՖՖ-ն տուգանել է «Փյունիկ»-ին

Օգոստոսի 23-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը՝ ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Նիստի ընթացքում որոշվել է 19/08/18 թ-ին կայացած «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» խաղին «Փյունիկ» թիմի ֆուտբոլիստ Ռոբերտ Մինասյանի հեռացման (մրցակցին ակնհայտ գոլային հնարավորությունից զրկելու համար) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ որակազրկել 1 խաղով, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբ հասարակական կազմակերպությանը տուգանել 30000 դրամ: