Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Հաղթելու դեպքում Արամը ցույց կտա, որ պատրաստ է ավելի մեծ մենամարտերի». Արամ Դավթյան

332
Չորեքշաբթի, 22 օգոստոսի, 2018 թ., 14:40
«Հաղթելու դեպքում Արամը ցույց կտա, որ պատրաստ է ավելի մեծ մենամարտերի». Արամ Դավթյան

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը սեպտեմբերի 21-ին կանցկացնի իր հերթական մենամարտը՝ մրցելով ռուս բռնցքամարտիկ Եվգենի Սմիրնովի հետ: PunchBoxingPromotions-ի հիմնադիր և Արամ Ավագյանի պրոմոութեր Արամ Դավթյանը խոսել է մենամարտի օրվա և Ավագյանի մրցակցի մասին:

«Միշտ ցանկացել եմ, որ սեպտեմբերի 21-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո կազմակերպեմ Հայաստանում, այս անգամ չստացվեց, բայց ՀՀ անկախության օրը Մոսկվայում տեղի կունենա Արամ Ավագյանի մենամարտը: Միտք ունենք նաև, որ ամեն տարի այդ օրը Հայաստանում բռնցքամարտի շոու կազմակարպենք:

Հարցին, թե արդյո՞ք Արամն այս փուլում պատրաստ է նման ուժեղ մրցակցի հետ մենամարտելու, Դավթյանը պատասխանեց.
«Միանգամից ասեմ այո, և դրա համար տարբեր հանգամանքներ կան: Սա պրոֆեսիոնալ բռնցքամարտ է: Արամն ունի շատ մեծ փորձ: Նա մասնակցել է օլիմպիական խաղերին, որտեղ կարևոր մենամարտում հաղթանակը տվեցին աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մայքլ Քոնլանին: Շատ վիճելի մենամարտ էր: Հավասար մարտ էր և կարող էին հաղթանակը շնորհել նաև Արամին: Արամն իր կարիերայի ընթացքում հանդիպել է շատ ուժեղ բռնցքամարտիկների հետ և իրեն ցույց է տվել ամենալավ կողմերով: Սմիրնովը շատ լուրջ հակառակորդներ չի ունեցել, բայց դա չի նշանակում որ նա թույլ բռնցքամարտիկ է: Նա դեռևս պարտություն չունի և չի մտածում նաև, որ կարող է պարտվել այս մենամարտում: Քանի դեռ պարտություն չի ունեցել, չես կարող նրա թույլ կողմերի մասին 100 տոկոսանց բան ասել: Արամի համար սա շատ կարևոր մենամարտ է , և հաղթելու դեպքում ցույց կտա, որ պատրաստ է ավելի մեծ մենամարտերի»: