Երևան`   +17 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Արգենտինայում այրել են 400 կգ կոկաինը, որը հայտնաբերվել էր Ռուսաստանի դեսպանատանը

1183
Չորեքշաբթի, 22 օգոստոսի, 2018 թ., 12:25
Արգենտինայում այրել են 400 կգ կոկաինը, որը հայտնաբերվել էր Ռուսաստանի դեսպանատանը

Արգենտինայի իրավապահ մարմիններն այրել են 400 կգ կոկաինը, որը հայտնաբերվել էր Ռուսաստանի դեսպանատան շենքերից մեկում, հաղորդում է ТАСС-ը:

Նշվում է, որ թմրանյութը ոչնչացվել է դիակիզարանում անվտանգության նախարարի և Ռուսաստանի դեսպանի ներկայությամբ:

«Բարդ գործողություն էր՝ համագործակցության բարձր մակարդակով: Ռուս ոստիկանները ժամանել են Արգենտինա 7 անգամ»,- ասել է անվտանգության նախարարը:

Նրա խոսքով՝ համատեղ գործողությունների շնորհիվ հաջողվել է բացահայտել հանցավոր խմբի ողջ շղթան ինչպես Արգենտինայում, այնպես էլ Ռուսաստանում: