ԱՄՆ-ը մերժել է Բրանսոնին ազատ արձակելու՝ Անկարայի պայմանները
ԱՄՆ-ը մերժել է քահանա Էնդրյու Բրանսոնին ազատ արձակելու՝ Անկարայի պայմանները՝ կապված բազմամիլիարդանոց տուգանքի չեղարկման հետ, որը Վաշինգթոնը սահմանել էր թուրքական Halkbank-ի նկատմամբ Իրանի դեմ պատժամիջոցային ռեժիմը խախտելու համար: «Մնացած բոլոր հարցերը կքննարկվեն, երբ Բրանսոնն ազատության մեջ լինի»,- The Wall Street Journal պարբերականը մեջբերում է ԱՄՆ նախագահի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի խոսքը: «Մենք չենք վճարի անմեղ մարդու ազատ արձակման համար, սակայն Թուրքիայի հետ շփումները կդադարեցնենք»,- Twitter-ի իր էջում գրել է նախագահ Դոնալդ Թրամփը: Նշենք, որ Վաշինգթոնի և Անկարայի հարաբերությունների սրացումը հանգեցրել է թուրքական լիրայի արժեքի կտրուկ անկմանը: Բրանսոնը, ում 35 տարվա ազատազրկում է սպառնում, ձերբակալվել էր 2 տարի առաջ այն բանի համար, թե, իբր, արտասահմանից միջոցներ է ստացել հակապետական գործունեություն ծավելելու համար: Թուրքիայի դատախազությունը նրան մեղադրում է ԱՄՆ-ում բնակվող իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապի համար, ում Թուրքիայում պատասխանատու են համարում 2016թ. ամռանը պետական հեղաշրջման փորձի համար: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24