Երևան`   +17 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ.

«Ուրախ եմ, որ Փաշինյանի հետ նույն կերպ ենք մտածում». Սաակաշվիլի

1305
Շաբաթ, 18 օգոստոսի, 2018 թ., 17:25
«Ուրախ եմ, որ Փաշինյանի հետ նույն կերպ ենք մտածում». Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկվա հանրահավաքին: Նա, մասնավորապես, գրել է.

«Ուրախ եմ, որ Փաշինյանի հետ նույն կերպ ենք մտածում: Նա ևս պայքարում է օլիգարխների և կոռումպացված «էլիտայի» դեմ՝ իշխանությունը հանձնելով ժողովրդին: Նա սկսեց շատ արագ, նկատելի արդյունքներ գրանցեց և զարմացրեց կոռումպացված «էլիտային»: Եվ քանի որ խորհրդարանի մեծամասնությունը կոռումպացված «էլիտան» է, սկզբում նրանց հաջողվեց սառեցնել Փաշինյանի բարեփոխումները: Սակայն Փաշինյանն իշխանությունը հանձնեց ժողովրդին՝ ուղիղ ժողովրդավարություն սահմանելով: Այդ բարեփոխումների համար նա ուղիղ դիմում է ժողովրդի աջակցությանը, և նույնիսկ ժողովուրդն այլևս ստիպված չէ փողոց դուրս գալ, նրանք պարզապես դա կանեն հանրաքվեի ժամանակ: Մենք նույնպես պետք է շուտափույթ ուղիղ ժողովրդավարություն սահմանենք»: