Վանեցյանը՝ Աղվան Հովսեփյանի և Վովա Գասպարյանի` ԱԱԾ-ի հետ «բարտերով» աշխատանքի մասին
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կառավարության նիստից հետո արձագանքելով լրագրողների դիտարկմանը, ըստ որի՝ մամուլում լուրեր կան, որ ԱԱԾ-ի հետ համագործակցում և տվյալներ են տալիս նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն ու դրա դիմաց երաշխիքներ ստանում: «Մեզ օպերատիվ տվյալներ տալիս են բազմաթիվ մարդիկ, որոնց շատ շնորհակալ ենք, բայց ԱԱԾ-ն երբևիցե իր աղբյուրների մասին չի բարձրաձայնում: Մամուլը չի կարող տեղեկանալ, մամուլը ենթադրություններ է անում»,- ասել է նա: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, ըստ որի՝ Քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին դատախազ Աղվան Հովսեփյանը նոր իշխանությունների հետ յուրօրինակ «բարտեր» է կնքել․ նա երաշխիքներ է պահանջել, որ իրավապահներն իրեն ձեռք չեն տա, փոխարենն ինքը նրանց կաջակցի ամեն ինչով։ Լուրեր կային, որ Աղվան Հովսեփյանի նման անձնական անձեռնմխելիության երաշխիքներ է ստացել նաև նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ |
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
7509:24«Բաքվի հերթական պահանջները». Արմենուհի Վարդանյան
9602:30«Կարելի է միայն ենթադրել, թե ինչեր է երգել Արայիկ Հարությունյանը»․ Ստեփան Դանիելյան
104Երեկ, 17:30«Տավուշն առաջին թիրախն է, երկրորդն արդեն Արարատը կլինի»․Տիգրան Աբրահամյան
82Երեկ, 17:24«Մեկ րոպե ուշացումը կործանարար է»․ Էդգար Ղազարյան
90Երեկ, 17:18Բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)
79Երեկ, 16:54