Երևան`   +3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Աշխարհի նախկին առաջին ռակետը որակազրկվել է 6 ամսով

362
Հինգշաբթի, 09 օգոստոսի, 2018 թ., 13:30
Աշխարհի նախկին առաջին ռակետը որակազրկվել է 6 ամսով

Զուգախաղում աշխարհի նախկին առաջին ռակետ չին թենիսիստուհի Շուայ Փենը մեղավոր է ճանաչվել թենիսի հակակոռուպցիոն ծրագիրը խախտելու համար։ Մարզուհին և իր մարզիչը՝ Բերտրան Պերեն, մեղադրվում են թենիսիստուհու զուգընկերուհուն կաշառելու փորձի համար։ Փենը ցանկանում էր, որ նա հրաժարվեր մասնակցությունից, որպեսզի խաղա ուրիշ թենիսիստուհու հետ։ Արդյունքում, Փենն առհասարակ չի մասնակցել «Ուիմբլդոն-2017»-ին։ Որոշման համաձայն՝ թենիսիստուհին որակազրկվել է 6 ամսով, որոնցից 3-ը՝ պայմանական։ Թենիսիստուհու մարզիչը որակազրկվել է 3 ամսով։

Շուայ Փեն
Շուայ Փեն