Աստղիկ Հակոբյանը՝ Հայաստանի կանանց առաջնության 1-ին խմբի մրցաշարի հաղթող
![]() Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեց Հայաստանի կանանց 74-րդ առաջնության 1-ին խմբի մրցաշարը, որին մասնակցում էին 34 շախմատիստուհի: Մասնակիցների թվում էին 2 կանանց միջազգային վարպետ և 1 վարպետության թեկնածու: Մրցաշարում 1-3-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստուհիները իրավունք էին նվաճելու մասնակցելու Հայաստանի կանանց առաջնության բարձրագույն խմբի մրցաշարին: Մրցաշարին մասնակցած կոչումով շախմատիստուհիներից ոչ մեկին չհաջողվեց նվաճել բարձրագույն խմբի ուղեգիր: Մրցաշարի հաղթող դարձավ Էջմիածինը ներկայացնող 13-ամյա Աստղիկ Հակոբյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր, մեկ միավորով առաջ անցավ մոտակա մրցակիցներից և 103 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը: Մրցաշարում երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց 6.5 միավոր վաստակած 17-ամյա Արփինե Գրիգորյանը, իսկ 16-ամյա Աննա Խաչատրյանը եզրափակեց լավագույն եռյակը: Ավելացնենք նաև, որ այս երեք շախմատիստուհիները կմասնակցեն նաև օգոստոսի 19-ին Ռիգայում մեկնարկող Եվրոպայի պատանիների և աղջիկների անհատական առաջնությանը: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
