Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի է Արամ Ավագյանի առաջիկա մրցակիցը

284
Երկուշաբթի, 06 օգոստոսի, 2018 թ., 14:30
Հայտնի է Արամ Ավագյանի առաջիկա մրցակիցը

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանն առաջիկայում կանցկացնի իր հերթական մենամարտը՝ WBC International Silver գոտու պաշտպանության համար:

Ավագյանի մրցակիցը կլինի ռուս Եվգենի Սմիրնովը: 24-ամյա բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 14 մենամարտ՝ տոնելով 13 հաղթանակ,1 մենամարտ էլ ավարտել ոչ-ոքի: Արամը հաղթանակ է տոնել նախորդ բոլոր 8 մենամարտերում: Մենամարտը կկայանա սեպտեմբերի 21-ին՝ Մոսկվայում։