Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը

444
Երեքշաբթի, 31 հուլիսի, 2018 թ., 01:00
Մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում այսօր մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

Պայքարն առաջինը սկսել են հունահռոմեական ոճի ըմբիշները։

Մինչև 55 կգ քաշային կարգում Տիգրան Մինասյանը 1/8 եզրափակչում 11։1 հաշվով հաղթել է մոլդովացի Արտիում Դելեանուին, այուհետև 9։0 հաշվով պարտության է մատնել Շվեյցարիայի ներկայացուցիչ Սանդովին։ Մինասյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի թուրք Չիհաթ Լիմանի հետ:
Վահե Պողոսյանը (77 կգ) հաղթել է լեհ Պատրիկ Բեդնարսին, այնուհետև պարտության մատնել իտալացի մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի ռուս Եգոր Կադիրովի հետ։