Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Սերգեյ Մովսեսյանը՝ Չեխիայի բաց առաջնության հաղթող

327
Կիրակի, 29 հուլիսի, 2018 թ., 14:10
Սերգեյ Մովսեսյանը՝ Չեխիայի բաց առաջնության հաղթող

Պարդուբիցայում կայացած շախմատի Չեխիայի բաց առաջնության հաղթող է դարձել հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը։ Նա տոնել է 6 հաղթանակ, 3 պարտիա ավարտել ոչ-ոքի՝ չկրելով ոչ մի պարտություն։ 9 հնարավորից վաստակած 7,5 միավորով Մովսեսյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Արագ շախմատի Չեխիայի բաց առաջնությունում Մովսեսյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և զբաղեցրել 2-րդ տեղը՝ կես միավորով զիջելով ուկրաինացի Վիտալի Բեռնադսկուն: