Ծանրամարտ. Կարապետյանը հռչակվեց պատանիների Եվրոպայի չեմպիոն՝ ռեկորդի կրկնությամբ
![]() Իտալիայի Միլան քաղաքում ընթացող ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնության շրջանակներում այսօր մրցահարթակ դուրս եկան 85 կգ քաշային մինչև 15 տարեկան ծանրորդները։ Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գարիկ Կարապետյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Գարիկը, պոկելով 115 և հրելով 146 կգ, երկամարտում գրանցեց 261 կգ արդյունք։ Ի դեպ, հրում վարժությունում գրանցած 146 կգ-ն Եվրոպայի այս տարիքային խմբի ռեկորդի կրկնություն էր: Ռեկորդը պատկանում է հունգարացի Ադրիան Տերեբեսիին։ Երրորդ մոտեցմամբ Գարիկը գրոհեց Տերեբեսիի ռեկորդը, սակայն չկարողացավ գլխավերևում պահել 152 կգ կշռող ծանրաձողը։ Այս քաշային կարգում արծաթե մեդալ նվաճեց Բուլղարիան ներկայացնող Գեորգի Յոչևը՝ երկամարտի 256 կգ արդյունքով։ Լավագույն եռյակը եզրափակեց Լեհաստանը ներկայացնող Միլոշ Սրեձինսկին՝ երկամարտի 232 կգ արդյունքով։ ![]() ![]() |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42


