Երևան`   +7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Ծանրամարտ. Գրիգորյանը՝ պատանիների Եվրոպայի չեմպիոն

888
Չորեքշաբթի, 25 հուլիսի, 2018 թ., 15:00
Ծանրամարտ. Գրիգորյանը՝ պատանիների Եվրոպայի չեմպիոն

Իտալիայի Միլան քաղաքում ընթացող ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնության շրջանակներում այսօր մրցահարթակ դուրս եկան 77 կգ քաշային մինչև 15 տարեկան ծանրորդները։ Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Հարություն Գրիգորյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Նա երկամարտում գրանցեց 258 կգ արդյունք՝ պոկելով 117 կգ և հրելով 141 կգ: Արծաթե մեդալը բաժին հասավ հունգարացի Բենջամին Ֆեդերերին՝ երկամարտի 246 կգ արդյունքով, իսկ լավագույն եռյակը եզրափակեց վրացի Սաբա Ասանիձեն՝ երկամարտի 231 կգ արդյունքով։